Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Արժանին միշտ հաղթում է

02.09.2018 | 15:42

Առաջիկայում տեղի են ունենալու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Այդ ընտրությունները շատ բան կփոխեն երևանցու կյանքում` փաստենք, որ ունենք տարբեր թեկնածուներ, որոնցից յուրաքանչյուրը իրենց բնագավառում հմուտ վարպետներ են, բայց որոշել են զբաղվել քաղաքականությամբ և զբաղեցնել քաղաքապետի աթոռը։

Տարբեր են ինչպես մարդիկ ու նրանց հայացքները, այնպես էլ մոտեցումներն ու կենսակերպը։ Յուրաքանչյուր անհատ մյուսից տարբերվում է իր կյանքի բռնած ուղղով ու գործելաոճով։

Ունենք քաղաքապետի թեկնածուի պաշտոնում առաջադրված Նաիրա Զոհրաբյանին՝ մարդ, որը սկսել է իր կյանքի ուղղին թատերական ինստիտուտից և այսօր հասել Ազգային ժողով, դարձել ժողովրդի ընտրյալը և կատարել այն քայլերը, որը բարեկեցիկ կդարձնի քաղաքացու կյանքը։

Նաիրա Զոհրաբյանն այն կինն է, որն իր կյանքի ուղղում հանդիպած յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարել է, անցել տարբեր իրավիճակներով և այսօր հասել է այս կետին՝ քիչ չեն նրա կատարած աշխատանքները։

Թատերական ինստիտուտին հաջորդել է լրագրողական կրթությունը` նա քայլ առ քայլ գնացել է իր նպատակի հետևից։ Սկզբում լրագրող, քաղաքական մեկնաբան, այնուհետև հեղինակ-վարող, սա է այս կնոջ վերելքի ուղղին։ Այս ամենին իր ջանքերի շնորհիվ հաջորդել է` Ազգային ժողովի պատգամավորությունը։ Այսպես պիտի լինի ապագա քաղաքապետը, ով գիտի ուր է և ուր է գնում։

Թավշյա և սիրո հեղափոխությունից հետո էլ պետք է տիրի ազնիվ ու անաչառ մթնոլորտ և վստահ ենք, որ հասարակությունը անցկացնելով համեմատականներ տարբեր թեկնածուների միջև կկայացնի ճիշտ որոշում և իր քվեն կտա այն թեկնածուին ով ունի փորձ, կյանքի ուղղի և գիտելիքների մեծ պաշար։

Լինենք ողջախոհ…

Print Friendly
Facebook