Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Քաղաքապետի մոտակա ընտրությունները պետք է հենված լինեն այնպիսի ծրագրերի վրա, որոնք դրական նշանակություն կունենան քաղաքացիների բարեկեցիկ կյանքի և կենսամակարդակի վրա

30.08.2018 | 12:00

Կանաչ տարածություններ, ծառեր, ծաղիկներ, մի խոսքով բնություն, որը պակասում է քաղաքաբնակ մարդու կյանքում: Ինչպես յուրաքանչյուր մայրաքաղաքում` Երևանում ևս գերակշռում են ասֆալտապատ փողոցներ, շենքեր և այլ շինություններ: Մաքուր օդն ու հանգստացնող բնությունը մնում է Երևանի սահմաններից դուրս: Այլևս անիմաստ է որևէ մեկին մեղադրել այն բանի համար, որ երևանցիները չունեն այն բնությունն ինչ գյուղում կամ Հայաստանի այլ քաղաքում ապրող բնակիչները: Սակայն կարող ենք ստեղծել այնպիսի այգիներ, որոնք կլրացնեն կանաչ տարածքների պակասը:

Քանի որ քաղաքի ներսում չկան ազատ տարածքներ, պետք է օգտագործել ծայրամասեր տանող ամայությունները, որոնք քիչ չեն և կօգնեն մեզ լիաթոք շնչել։ Քաղաքի կանաչապատ այգիների ավելացումը կտա թթվածնի առատ պաշար, չէ որ մեծ թվով մեքենաները աղտոտում են այն, դրանք էլ իրենց հերթին հիվանդությունների պատճառ են դառնում: Փնտրելով մաքուր օդ՝ մարդիկ իրենց հանգիստը կազմակերպում են այգիներում կամ այն սրճարաններում, որոնց շուրջը կան ծառեր ու ծաղիկներ։ Ուստի պետք է պայքարել ծառահատումների դեմ, կազմակերպել ծառատունկներ։

Քաղաքապետի մոտակա ընտրությունները պետք է հենված լինեն այնպիսի ծրագրերի վրա, որոնք դրական նշանակություն կունենան քաղաքացիների՝ բարեկեցիկ կյանքի և կենսամակարդակի վրա։

Ընտրություններին  ՙԲՀԿ՚ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն այն թեկնածուն է, որը բազմիցս բարձրաձայնում է թերությունները և ամեն անգամ փորձում դրական ելք գտնել ի բարօրություն ժողովրդի։ Նորընտիր քաղաքապետի թեկնածուի ծրագրում առաջնային տեղ ունեն այգիների ստեղծումն ու քաղաքի կանաչապատումը, որը դարձել է քաղաքի վաղեմի կանաչ տեսքի վերականգնաման միակ հույսն ու առաջնային նշանակություն ունեցող նախաձեռնությունը:

Print Friendly
Facebook