Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ճշմարիտը Գագիկ Ծառուկյանն է

28.08.2018 | 09:25

Հայաստանի պատմության վերջին երեսուն տարիների ընթացքում հասարակական-քաղաքական կյանքը մշտապես հարուստ է եղել ինտրիգներով, խառնակչություններով և դավաճանություններով: Երեսուն տարիների ընթացքում այդ ասպեկտով մեր կյանքը և նմանատիպ երևույթները որևէ փոփոխության չեն ենթարկվել ավելին ամեն ժամանակաշրջան իր ուրույն ոճով, իր բովանդակությամբ և վատ դրսևորումներով հանդերձ չի տարբերվում մեկը մյուսից: Ցավալի է, բայց փաստ, որ նման տարածքով փոքր երկրում դեռևս չի փոխվել մարդկային հարաբերությունների մշակույթը: Մարդիկ, որոնք նաև համարվում են ինքնիշխան պետության քաղաքացիներ հանուն ամենաչնչին շահերի՝ սեղանի վրա են դնում սեփական անձն ու ինքնասիրությունը, արժանապատվությունն ու բարոյական նորմերը: Ցավոք, նրանցից շատերը այդպես էլ հաշվի չեն առնում, որ իրենց քայլերը բացասական կերպարով հանդերձ հանդես են գալիս օրինակներ՝ ինչպես եկող սերունդների, այնպես էլ հայոց պատմության ամոթալի էջերի համար: Փաստ է, որ պատմությունը կանգ չի առնում, իսկ նմանատիպ էպիզոդներն էլ չեն վերջանում, քաղաքականությունն էլ չի մեռնում: Քաղաքականությունը ամենօրյա շնչող օրգանիզմ է, որն  իր մեջ ներծծում է ինչպես դրականն ու կարևորը, այնպես էլ ցավալին և երբեմն էլ նաև ողբերգականը:

Ինչ ունենք այսօր. այսօրվա իրականությունը թևակոխել է բարդ ու դժնի մի ժամանակահատված, որտեղ մարդկային բոլոր առաքինությունները և վատ որակները խառնվել են իրար: Այսօր հայ ժողովուրդը ունի կայունության, դինամիկ զարգացման և բոլոր ոլորտներում վերելքի նոր թափ հաղորդելու խնդիր: Այս ամենը մի ամբողջ համակարգային և կառավարչական ինստիտուտների կանոնավոր աշխատանքների արդյունքում կարող են դառնալ իրականություն, սակայն այդ բնականոն բոլոր աշխատանքները կամ խարխլված են, կամ ոչ համաչափ, կամ թերի են, կամ անուշադրության ենթարկված: Ստեղծված իրավիճակը գոհացուցիչ չէ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ քաղաքական մյուս ուժերի ղեկավարների համար: Արդյունքում, ունենք ոչ վստահելի ներդրումային ծրագրեր, արտաքին քաղաքկանության մեջ ոչ միասնական տեսակետներ, փակուղի մտած բանակցային գործընթացներ, որոշակի ներքաղաքական լարվածություն, քաղաքական վերադասավորումներ, տնտեսական որոշակի խնդիրներ (գնաճ, ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրներ և այլն): Բոլորին հայտնի է, որ նման կարգավիճակում էլ երկրի ապագայով մտահոգ քաղաքական առաջնորդների պակաս չի զգացվում, սակայն գործնականում փաշինյանական կառավարության միակ հուսալի գործընկերը, քաղաքական կյանքում իր դիմագիծը չփոխած միակ առաջնորդը, տնտեսական և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ջանքեր գործադրողն ու լուծում տվողը, մշակույթին և սպորտին խրախուսողն ու աջակցողը եղել և մնում է ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Եթե շատերը այսօր դժգոհում են երկրում իրականացվող ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի ստուգումներից, ապա Ծառուկյան ընտանիքին պատկանող ընկերություններում ստուգումներ իրականացվել են վերջին 5-10 տարիների ընթացքում, և անգամ այդ ժամանակահատվածում Ծառուկյանի կողմից իրականացվող որևէ ծրագիր չի դադարեցրել իր գործունեությունը: Բոլոր օրինակներն ու փաստերը վկայում են այն մասին, որ քաղաքական արենայի հուսալիության, բնականոն գործունեության և կառավարության շատ ծրագրերի իրականացմանն ուղղված ջանքերը կարող է կյանքի կոչվել Գագիկ Ծառուկյանի անմիջական  միջամտության և հետևողական ջանքերի շնորհիվ:

Ստեղծվել է մի իրավիճակ, որից հետո, մի որոշ ժամանակ անց, հանրությունը ինքը կարձագանքի՝ Գագիկ Ծառուկյանը ճիշտ է, իսկ ժողովուրդն իր ընտրության համար չի սխալվել…

Եռամիասնություն հանուն զարգացման հ/կ նախագահ 

Մամիկոն Խուրշուդյան

Print Friendly
Facebook