Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մշակույթը հոգատարության կարիք ունի

23.08.2018 | 11:38

Յուրաքանչյուր քաղաք հարուստ է իր քաղաքական, տնտեսական, հասարակական, սպորտային կյանքով, սակայն երկրի ու քաղաքի դիմագիծը, ոճն ու նրբագեղությունը ներկայացնում է մշակույթը` իր գործիչներով: Մշակույթը հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով։

Մշակույթ ասվածն իր մեջ ներառում է թատրոններ, կինո, քաղաքային կոլորիտն ընդգծող կոթողներ, գրադարաններ, և այն ինչ վերաբերում է այդ ոլորտին ու նրա գործիչներին:

Իսկ ինչ ունենք մենք՝ գրադարաններ, որոնք այնքան հին են, որ երիտասարդների շրջանում ոչ մի հետաքրքրություն չեն առաջացնում, թատրոններ, որոնք այցելում է քաղաքային հասարակության մի ստվար զանգված, այն էլ մի քանի թատրոն, որոնք գտնվում են ոչ այնքան բարեկարգ վիճակում քան պետք է լինեն։

Ունենք նաև երևանյան մշակույթն ընդգծող կոթողներ, հին շենքեր, որոնք կանգնած են քանդման եզրին, իսկ որոշներն էլ վաղուց արդեն քանդված են։

Տարբեր առևտրի կենտրոններում բացվել են կինոթատրոններ, որոնք նորոգված են վերջին չափանիշներին համապատասխան, իսկ հին ու մնացյալ արժեքները գտնվում են ոչ այնքան բարեկարգ վիճակում։

Մշակույթը դա այն դիմագիծն է, որը պետք է խնամել և զբաղվել դրանով, իսկ մենք դեռևս այդ գործառույթը լավ չենք իրականացնում, բացի այդ ունենք մշակութային գործիչներ, որոնք փոխարենը մնան իրենք քաղաքամայր Երևանում և իրենց մտքերով ու գաղափարներով աշխարհին հայտնի դարձնեն երևանյան մշակույթը արտագաղթում են, և իրենց անունով հռչակ են բերում օտար երկրներին։

Մշակութային ու սպորտային կյանքի զարգացման, ոլորտը ներկայացնող գործիչներին հոգեբանական, նյութական և սոցիալական աջակցությամբ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել բարերար Գագիկ Ծառուկյանը։

Բոլորս էլ գիտենք և տեսնում ենք Ծառուկյանի անգնահատելի աշխատանքը  այդ ոլորտների և դրա ներկայացուցիչների համար։ Չկան անտեսված բնագավառ կամ ոլորտի պատասխանատու: Ճարտարապետությունից մինչև թատրոն կամ մարզական կենտրոն ամեն ինչ արվում է վերակենդանացնելու և ավանդույթները պահպանելու համար: Գագիկ Ծառուկյանի կատարած անգնահատելի ներդրումների շնորհիվ երկիրը երկիր է դառնում, գործիչը իրեն գնահատված է զգում, Հայաստանը վերականգնում է իր նախկին արհեստի ու արվեստի երկրի բարի համբավը, իսկ երբ ասում են մի ծաղկով գարուն չի գա, պետք է փաստել՝ կգա՛, ուղղակի լավ կլինի, որ կատարած աշխատանքը վարակիչ լինի նաև այլ բարերարների ու ներդրողների շրջանում: Հայաստանը նորարարությունների, ստեղծելու, զարգացնելու համար պարարտ հող ունեցող երկիր է, որտեղ գրագետ մտքերն ու գաղափարները վեր են ածվում իրականության և դառնում այցեքարտ աշխարհին ներկայանալու համար:

 

Print Friendly
Facebook