Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Տրանսպորտը Երևանյան արդի խնդիր

21.08.2018 | 11:11

 Ներկայումս Երևանի ամենաարդի խնդիրներից է տրանսպորտի մեղմ ասած խայտառակ վիճակը, որը գրեթե միշտ քաղաքացիների շրջանում դառնում է մտահոգության պատճառ։ Տրանսպորտի անկանոն աշխատանքը, անսարք մեքենաները՝ ամենուր շտապող քաղաքացու համար դարձել են գլխացավանքի առիթ։ Երևանցին՝ ուշ ավարտելով իր աշխատանքը չի կարող վստահ լինել, որ այդ ժամին կարող է հասնել տուն, քանի որ երթուղայինը աշխատում է ըստ ցանկության և քմահաճույքի։ Եթե տրանսպորտը անկանոն է աշխատում քաղաքի կենտրոնական հատվածում կարելի է պատկերացնել, թե ինչ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ծայրամասում ապրող բնակիչը։ Տրանսպորտի անկանոն աշխատանքից զատ կա ևս մեկ խնդիր՝ դրանց սակավությունը, որի պատճառով վարորդը ստիպված է լինում փոխադրել երկու անգամ ավելի մարդ, քան նախատեսված է։ Նման պատկերի պատճառն այն է, որ Երևանում աշխատող երթուղայինների գծերը դարձել են որոշ անձանց սեփականություն և հենց այդ անձինք են ՙչգրված օրենքով՚ տնօրինում՝ թե՛ վարորդի, և թե՛ երթուղայինի աշխատանքը։ Սակայն այս խնդիրները չեն կարող երկար շարունակվել, այս աշխատանքները պետք կարգավորվի և դրանց բնականոն ընթացքին հետևի Երևանի քաղաքապետարանը, բայց ինչպես տեսնում ենք և ինչպես վկայում են քաղաքացիների հետ հարցումներն ու քննարկումները էական փոփոխություններ տեղի չեն ունենում։

Առաջիկա Երևանի ավագանու ընտրությունները կարծում ենք, որ էական և շոշափելի իրավիճակ կփոխի քաղաքում և դրանում մեծ դերակատարություն կունենա, աշխատանքների ճիշտ ընթացքին կհետևի Երևանի քաղքաքապետը, որն իր արդյունավետ աշխատանքով և գործելաոճով կնվաճի շատ ու շատ երևանցիների սրտեր։ Իսկ այդ ամենը սարերի ետևում չէ և մենք ունենք նման թեկնածու, այդ թեկնածուն է Նաիրա Զոհրաբյանը, որը ցանկացած իրավիճակում՝ չունենալով անգամ քաղաքապետի լիազորությունները, եղել է քաղքացու կողքին և միշտ փորձել ու ձեռնամուխ է եղել օգնել լուծել նրան հուզող յուրաքանչյուր խնդիրը։

Երևանի տրանսպորտի հետ կապված խնդիրները անկախության 30 տարիների ընթացքում ուղեկից են եղել բնակիչներին և քաղաք ժամանած հյուրերին: Այս ընտրությունները նոր հույս ու հավատ են ներշնչում, որի արդյունքն առաջնային լուծման կարժանացնի միասնական, ճշգրիտ ու կանոնավոր տրանսպորտային հանգույց ստեղծելու գաղափարը:

Ահնարին ոչինչ չկա, պարզապես պետք է ունենալ կամք և կայացնել ճիշտ որոշումներ:

Print Friendly
Facebook