Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մշակույթի նախարարության «Արար» ծրագիրն արդեն մեկ տարեկան է

21.08.2018 | 09:47

ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի առաջարկությամբ ու անմիջական մասնակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն մեկ տարի մարզերում իրականացնում է ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման «Արար» ծրագիրը։ 

Նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության 6 մարզերի 27 համայնքներում մեկ տարվա ընթացքում ստեղծվել են հայ արվեստի 18 «Արար» կենտրոններ: Տեղաբնակ 14 մասնագետներ դասավանդում են ավանդական երգ ու պար, ազգային նվագարաններ, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանյակագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն։ Դասընթացներում ներգրավված են 450 տեղաբնակ երեխաներ:
Ծրագրի իրականացման արդյունքում ապահովվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, վերականգնման ու փոխանցման գործընթացում հասարակության մասնակցությունը: Աշխատանքներում մարզաբնակ մասնագետների ներգրավմամբ աշխուժանում է մարզային մշակութային կյանքը, նպաստավոր պայմաններ են ստեղծվում ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչելիության, համայնքների կյանքում դրա տեղի ու դերի կարևորման առումով:

Print Friendly
Facebook