Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Կրթությունը` նոր և որակյալ նախաձեռնության հիմք

16.08.2018 | 09:43

Առաջընթաց, զարգացում, երկրի վիճակի բարելավվում, փոփոխություններ, որին սպասում է յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն նյութական փոփոխություններին հասնելու համար պետք է ունենալ մեծ գիտելիքների պաշար: Կրթությունը` նոր և որակյալ նախաձեռնության հիմքն է, որի վերելքին ու զարգացմանը պետք է հետևի համապատասխան կառույցում աշխատող յուրաքանչյուր անձ:

Երևանն այն քաղաքներից է, որն ունի ընդգծված մշակութային դիմագիծ և բազմաթիվ հնարավորություններ՝ կրթված հասարակություն ունենալու համար: Այստեղ ամեն անկյունում վաճառում են գրքեր, կազմակերպվում են փառատոններ, որոնցում ներկայացվում են ոչ միայն թարգմանված գրքեր, այլ նաև ի հայտ են գալիս նոր՝ հայ հեղինակներ: Նմանատիպ միջոցառումների նպատակն է բացահայտել և խրախուսել երիտասարդներին, նպաստել նրանց կրթմանն ու զարգացմանը:

Ինքնակրթությամբ զբաղվելու համար երբեք էլ ուշ չէ: Ներկայումս բացվում են այնպիսի գրադարաններ, որոնք ապահովված են բոլոր հնարավոր ու անհնարին հարմարություններով, որտեղ կարող ես անգամ հաճելին ու օգտակարը համատեղել և դրանով իսկ երիտասարդին ավելի մոտեցնել գրադարանին ու գրքին: Արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում առանց գրադարան այցելելու ընթերցել գրքի ներբեռնված տարբերակը և դրանով իսկ հեռացնում ուսանողին, երիտասարդին գրադարանի և գրքի հետ շփումից:

Նոր Հայաստանում կատարվող իրադարձություններից մեկը, որը սպասվում է առաջիկայում դա Երևան քաղաքի քաղաքապետի ընտրությունն է, որը Երևանում կփոխի էական իրավիճակ: Նոր քաղաքապետը նորովի կանդրադառնա կրթական և մշակութային խնդիրներին առնչվող հարցերին: Կլուծի գրադարանների, թատրոնների և ինչու ոչ նաև կրթական կառույցներին վերաբերող շատ ու շատ հարցեր, որպեսզի կրթվի և դաստիարակվի որակյալ և բանիմաց սերունդ:

Մենք, որպես առաջադրված քաղաքապետի թեկնածու, որը միշտ պրոպագանդել է գիտելիքի ու կրթության կարևորությունը, կրթված ու բանիմաց սերունդ ունենալու ցանկությունը, ունենք Նաիրա Զոհրաբյանին, որը երիտասարդին ուղղված իր յուրաքանչյուր խոսքում կոչ է արել առաջնային համարել կրթությունը: Պետք է նաև նշել նրա ամուսնու՝ գրող, թարգմանիչ, հրապարակախոս՝ Սամվել Մկրտչյանի կատարած անգնահատելի աշխատանքը ի նպաստ հայ մշակույթի զարգացման: Այս ամենը տեսնելով հասարկության մի հոծ զանգված վստահ է, որ իր քվէն տալով Նաիրա Զոհրաբյանին՝ իր երեխայի և ապագա Երևանը շենացնող ու կերտող  երիտասարդի համար կստեղծի այն բոլոր նախադրյալները, որոք պետք են կատարյալ սերունդ և որակյալ կրթություն ունենալու համար:

 

 

Print Friendly
Facebook