Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Վանդալների պատժաչափը կխստացվի 

15.08.2018 | 18:48

Ինչպես և խոստացել էի, այսօր շրջանառության մեջ դրեցի Քրեական Օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է ապօրինի ծառահատումներին:
ՔՕ 296-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ապօրինի ծառահատումների համար, որը ես որակում եմ ոչ այլ կերպ, քան՝ վանդալիզմ, որպես պատիժ կիրառվում է տուգանք կամ՝ մինչև 2 ամիս ազատազրկում:
Վիճակագրությունը, սակայն, վկայում է, որ Քրեական Օրենգրքով նախատեսված պատիժը բավականին մեղմ է. 2016 թ.-ին գրանցվել է ապօրինի ծառահատման 16, 2017թ.-ին ՝ 35, իսկ արդեն 2018թ.-ի միայն առաջին ամիսներին գրանցվել է վանդալիզմի 27 դեպք, ինչը վկայում է նշված հանցագործությունների աճի մասին: Ուստի, առաջարկել եմ նշված հանցագործությունների համար նախատեսված պատժաչափը խստացնել՝ երկու տարի ազատազրկումը բավականին լուրջ պատիժ է և հույս ունեմ, որ վանդալիզմով զբաղվելուց առաջ ապօրինի ծառահատողներն այս մասին կմտածեն:
Ակնկալում եմ, որ Քրեական Օրենսգրքում առաջարկած իմ այս փոփոխությանը խորհրդարանական ուժերը կտան իրենց հավանությունը:

 

Print Friendly
Facebook