Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Պետք է վերանայել համատիրությունների աշխատանքը

14.08.2018 | 10:08

Երևան քաղաքի ոչ արդյունավետ կառավարման հիմնական բաղադրիչներից մեկը համատիրություններն են, որոնք կարծես սեպ լինեն խրված բնակիչների և համայնքի բնականոն զարգացման ու համագործակցության միջև: Համատիրությունների կողմից կամայական հարկումներն ու տարբեր պատրվակներով բնակիչներից փող կորզելու ռազմավարությունը հաճախ դժգոհության և բողոքի առիթ են դառնում: Հատկապես, որ նրանց կողմից առաջ քաշված որևէ ծրագիր իրականություն չի դառնում: Հարկ է նշել նաև, որ տարբեր համատիրություններ ունեն տարբեր վճարումների սանդղակներ, օրինակ` ծայրամասերի թաղամասերում համատիրության կողմից սահմանված վճարները ավելի ցածր են, քան Երևանի կենտրոնում, այն դեպքում, երբ փոքր կենտրոնում բազմաթիվ շենքեր չունեն վերելակներ, չունեն այլ ծախսատար խնդիրներ բացի աղբահանությունից և տարածքի մաքրությունից: Այս և այլ խնդիրների վերաբերյալ եթե չհաշվենք տարիներ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անդրադարձերը, ապա որևէ մեկի կամ որևէ կազմակերպության մտքով անգամ չանցավ խորամուխ լինել համատիրություն կոչված կառույցի կամայականությունների բարձրաձայնմանը, դրանց ապօրինի գործողություններին և բնակիչներին պատճառվող նյութական և կենցաղային վնասներին:

Ի ուրախություն բոլորիս  Հայաստանում սկիզբ առած հեղափոխությունը իր անդրադարձը կունենա նաև քաղաքային իշխանությունների կառավարման ոչ օբյեկտիվ նմանօրինակ մոտեցումներին, որոնցից ամենաակնառուն հենց համատիրություններն են իրենց ՙբազմապրոֆիլ՚ աշխատանքներով հանդերձ:

Այս ամենին զուգահեռ ողջունելի է, որ ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցությունը իր կողմից Երևանի ավագանու ընտրություններում առաջադրեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, որի աշխատասիրության, համարձակության և կամքի շնորհիվ լուծվել և լուծվում են բազմաթիվ խնդիրներ: Նաիրա Զոհրաբյանը այն թեկնածուն է, որն ընտրվելու դեպքում կարող է շատ արագ լուծել համատիրությոնների կողմից ստեղծած այս խայտառակ խնդիրները: Մեկ անգամ չէ, որ տիկին Զոհրաբյանը ապացուցել է իր նվիրվածությունն ու անկեղծությունը քվեով իրեն վստահողներին:

Ապագան խոստումնալից է, պայքարը հանուն արդարության և երևանցու բարեկեցության: 

 

Facebook