Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Սևան» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի անցկացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ

14.08.2018 | 09:56

«Սևան երիտասարդական ակումբի» նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. օգոստոսի 11-ին և 12-ին, Սևանի N1 հանրային լողափում տեղի է ունեցել «Սևան» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Միջոցառման բացման արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լիլիթ Մակունցի ղեկավարությամբ: 
Օգոստոսի 12-ին փառատոնը շարունակվել է Սևան քաղաքում: Փառատոնին մասնակցում էին տարբեր երաժշտական ուղղություններ ներկայացնող խմբեր և անհատներ՝ ռոքից մինչև էլեկտրոնային ու ազգագրական երաժշտություն: Նախորդ երեք տարիներին փառատոնին մասնակցել են միայն հայկական երաժշտական խմբեր: ՀՀ մշակույթի նախարարությունն առաջին անգամ էր աջակցում փառատոնին, ինչը հնարավորություն ընձեռեց հրավիրել նաև միջազգային խմբերի: Փառատոնն անցկացվում էր «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսով և «Շնորհակալություն, Սևան» ուղերձով: 

Facebook