Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մենք կունենանք ադեկվատ, խելացի և Երևանի պատմության մեջ արժանի առաջին կին քաղաքապետը

10.08.2018 | 10:07

Երևան քաղաքապետի առաջիկա ավագանու ընտրությունները որոշ վերապահումներով նմանվում են զավեշտի: Ամեն օր ավելանում է մի նոր թեկնածու, սակայն այդ թեկնածուների կողմից տարատեսակ պրոբլեմներով հայտնի երևանցու մոտ որևէ լուծում, որևէ հույս ոչ արթնացնում են ոչ էլ արթնացնելուն ուղղված ջանքեր են գործադրում: Եթե այս ընտրությունները կառանձնանան իրենց թափանցիկությամբ ու արդարությամբ, ապա թեկնածուների հարցում այն վերածվում է զավեշտի, կամ որ ավելի արդիական է կարգին սերիալի սկետչերից մեկին: Այսօրվա դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների ռեալ, իրատեսական և գործնականում մշտապես աշխատասիրությամբ աչքի ընկած թեկնածուն` <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության կողմից առաջադրած ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն է:

Վերոնշյալի մեջ մեզ մնում է հավաստիանալ, որ արդար և թափանցիկ ընտրությունները իրապես կբխեն ժողովրդի շահերից և մենք կունենանք ադեկվատ, խելացի և Երևանի պատմության մեջ արժանի առաջին կին քաղաքապետը, որն էլ անկասկած իր նշանակալից ներդրումը կունենա Երևանի զարգացմանն ու վերելքին առնչվող հարցերում:

Ինեսսա Սիրեկանյան

Print Friendly
Facebook