Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Քննարկվել է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման և արդյունավետ կազմակերպման հարցը

10.08.2018 | 09:55

Ս. թ. օգոստոսի 9-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների պատասխանատուների հետ: Հանդիպման նպատակն էր լսել դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված` պատասխանատուների տեսակետներն ու առաջարկությունները:

«Գաղափարը հրաշալի է, համակարգը «թափ տալու» ժամանակն է: Լավ հանդիսատեսին պետք է պատրաստել մանկուց: Տարիներ շարունակ մենք պնդել ենք, որ դպրոցականներին պետք է ուղղորդել դեպի թատրոն, համակարգի ներդրումն, ի վերջո, կտա այդ հնարավորությունը»,- դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման շուրջ կազմակերպված հանդիպմանը հիմնականում այսպիսին էին մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների պատասխանատուների արձագանքները:

Print Friendly
Facebook