Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Տիկին Զոհրաբյանը այդ ուղղությամբ կգրանցի լուրջ հաջողություններ

09.08.2018 | 14:56

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Երևանի օդի աղտոտվածությանն ու մայրաքաղաքի բնապահպանական այլ խնդիրներին:

Անկախության 30 տարիների ընթացքում բնապահպանական խնդիրները բարձրաձայնվել  են համապատասխան կազմակերպությունների և սրտացավ մարդկանց կողմից: Սակայն պետք է փաստենք, որ պատկան մարմինները միշտ արձագանքել են լռությամբ: Ողջունելի է, որ այս խնդիրն անդրադառնում է քաղաքապետի թեկնածուն` ով վերջերս անձամբ էր այցելել Երևանի ապօրինի աղբավայրերից մեկը և քննադատության ենթարկել նախկինում կատարված անօրինականությունները:

Արդյունքում թունավոր գազերից հիվանդանոց տեղափոխված տիկին Զոհրաբյանը էլ ավելի է խորացնում իր ուշադրությունը Երևանի մաքրությանն ու կանաչ տարածքների բարելավմանն ուղղված կնճռոտ հարցերին: Խնդիրներն այնքան բազմազան են և ֆունդամենտային, որ դրանց իրագործման և վիճակի կարգավորման համար կպահանջվեն տարիներ:

Հուսանք, որ տիկին Զոհրաբյանը այդ ուղղությամբ կգրանցի լուրջ հաջողություններ և նմանատիպ հարցերը ժամանակի ընթացքում կդառնան լուծելի:

Սյուզի Չվիկյան

Print Friendly
Facebook