Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հերոսները չեն մահանում

08.08.2018 | 10:07

Օգոստոսի 5-ին ՄՀՆՋ-ի հրամանատարի տեղակալ, Արցախյան ազատամարտում զոհված Աշոտ Խուրշուդյանի ծննդյան 63 ամյակն էր: Օրվա կապակցությամբ միջոցառումներ էին կազմակերպվել ՀՀ ներքին զորքերի 1033 զորամասում և Երևանի Մանուել Քաջունու անվան 54 ավագ դպրոցի Աշոտ Խուրշուդյանի անվան պատմության դասարանում:

Միջոցառումներին ներկա էին պատերազմի մասնակից այլ հերոսների ընտանիքների ծնողներ, հարազատներ…

1033 զորամասում ոգեկոչման և օրհնության խոսքով հանդես եկավ Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Իսկ Հերոսի անվան դասարանում իրենց զորակցությամբ ու խոսքով հանդես եկան ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը:

 

Լուսանկարիչներ Նաիրի Մանուկյան և Գագիկ Սարգսյան 

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1874127649336366

Print Friendly
Facebook