Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հերթական բարեգործական այցը Օշականի գրադարան

18.07.2018 | 12:16

Հուլիսի 16-ին ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը այցելել էր Արագածոտնի մարզի Օշական համայնքի Ժորա Աբելյանի անվան Գրադարան, որտեղ կայացավ դեռևս 2017 թվականին խոսք տված 350 անուն գրքերի նվիրաբերման առաջին խմբաքանակի հանձնումը:

Պարոն Խուրշուդյանի կողմից նվիրաբերած գրքերը շատ արժեքավոր և մեծ նշանակություն ունեն համայքի գրադարանային կյանքի համար, գրքերի ցանկում կային ինչպես գեղարվեստական գրականություն, այնպես էլ մասնագիտական, հատկապես տնտեսագիտական և գյուղատնտեսական ոլորտներին առնչվող հրատարակություններ:

Հանդիպման ավարտին գրադարանի տնօրեն Արև Գևորգյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև որոշակի կահավորվածության և նոր գրքերի ավելացմանն առնչվող հարցերի շուրջ: ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը ևս մեկ անգամ հաստատեց Ժորա Աբելյանի անվան գրադարանի, Օշականի մշակույթի տան հետ համագործակցության պատրաստակամության վերաբերյալ իր դիրքորոշումը, նշելով, որ համայնքների զարգացումն ու առաջընթացը շատ կարևոր այցեքարտ է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Print Friendly
Facebook