Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Երիտասարդական համաժողով քաղաքացիական հասարակության վերաբերյալ

17.07.2018 | 14:09

Օրեր առաջ ‹‹Multi Grand›› հյուրանոցային համալիրում կայացավ ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› հ/կ կողմից կազմակերված` ‹‹Քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն›› թեմայով համաժողովը:

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, զոհվածների ծնողներ և  երիտասարդներ:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ համաժողովի կազմակերպիչ ‹‹Եռամիասնությույն հանուն զարգացման›› հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը, որն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը և հավելեց, որ դրանք կլինեն շարունակական: Մեկնարկից հետո օրհնության խոսքով հանդես եկավ  Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին քաղաքական, հասարակական, մշակութային, սոցիալական, առողջապահական հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: Իրենց մտքերով, կարծիքներով ու գաղափարներով հանդես եկան գործիչներ տարբեր ոլորտներից:

 

Համաժողովի ավարտին ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը հանդես եկավ հայտարարության խոսքով,  որտեղ ներկայացված էին ավելի ամուր ու գիտակից ‹‹Քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն›› կառուցելու մի շարք առաջարկներ:

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1827645833984548

Print Friendly
Facebook