Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Կայացավ ՊԳԵԴ-ի հերթական հանդիպումը

20.06.2018 | 17:20

Հունիսի 16-ին Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց-Ակումբում տեղի ունեցավ ակումբի դասընթացներին և բանավեճերին մասնակցել ցանկացող երիտասարդների հետ առաջին հանդիպումը՝ կազմակերպության հիմնադիր Գևորգ Մանուկյանի և ղեկավար կազմի ներկայացուցիչների միջև։

Բաց ու անմիջական մթնոլորտում երիտասարդները ծանոթացան ակումբի գործունեության և առաքելության հետ, կիսվեցին իրենց մտահոգություններով և ակնկալիքներով։

Հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ քննարկում-բանավեճ՝ 《Թավշյա հեղափոխությունը Հայաստանում. Կուսակցությունների և երիտասարդների դերակատարումը։ Հեղափոխությունների կրկնվող հետևանքների վտանգավորությունը》խորագրով։

Բանավեճի բանախոսն էր կառավարման փորձագետ Լևոն Մեսրոբյանը, ով համաշխարհային պատմության իրադարձությունների ուսումնասիրությունների հիման վրա ներկաներին խորհուրդ տվեց լինել ավելի զգոն և խորաթափանց, վերհանեց հասարակության մերիտոկրատական՝ արժանավորների կառավարում և կակոկրատական՝ անարժանների կառավարման մոդելների սկզբունքները։

ՊԳԵԴ ակումբը շնորհակալություն է հայտնում ներկաներին և բոլոր նրանց, ովքեր իրենց սուր հարցադրումներով և անհամաձայմություններով առավել հետաքրքիր դարձրեցին հանդիպումը։

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Print Friendly
Facebook