Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

25.05.2018 | 15:56

Սիրելի՛ շրջանավարտներ.
Շնորհավորում եմ Ձեզ 2017-2018 ուսումնական տարվա վերջին դասի կապակցությամբ:
Այս օրը ձեզ համար յուրահատուկ տոնական օր է:
Դուք ավարտում եք դպրոցը և մտնում նոր կյանք, որը լի է լինելու նոր հաջողություններով և նվաճումներով:
Կյանքի ուղու ընտրության հարցում ես ձեզանից ակնկալում եմ ճիշտ կողմնորոշում և մաղթում հաջողություններ Ձեր ցանկությունների և նպատակների իրականացման գործում:
Սիրելի շրջանավարտներ, այս պատասխանատու օրը ես ցանկանում եմ Ձեր անունից իմ երախտագիտության և շնորհակալության խոսքն ուղղել ուսուցիչներին, ովքեր արել են հնարավոր ամեն ինչ , որպես անհատ՝ Ձեր կայացման գործում: Եվ այսօր նրանք Ձեզ մեծ կյանք են ճանապարհում ուրախությամբ և վաստակած բերկրանքով՝ վստահ լինելով, որ իրենց խորհուրդներն ու պատգամները կլինեն Ձեր կյանքի մշտական ուղեկիցը:
Ցանկանում ենք, որ պիտանի լինեք ընտանիքին և հասարակությանը, կերտեք բարեկեցիկ համայնք և ուժեղ պետություն, իբրև լիարժեք անհատ և քաղաքացի:
Մաղթում եմ կյանքում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Աստված պահապան բոլորիդ:

Print Friendly
Facebook