Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հայրենադարձության կանչին հետևողները

18.05.2018 | 08:52

Հայաստանում հայրենադարձության անհրաժեշտության մասին խոսում են գրեթե բոլոր շարքային քաղաքացիները, սակայն կան Սփյուռքում ապրող մարդիկ ովքեր խոսելու փոխարեն Հայրենիքի կանչով վերադառնում են Հայաստան և հաստատվում իրենց պատմական երկրում:

Այդպիսի մարդկանցից է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից, ավելի կոնկրետ Լոս-Անջելես քաղաքից հայրենադարձված Գրիգոր Կալենյանը:

Անկախության 27 տարիների ընթացքում Գրիգոր Կալենյանը մասնակիցն է եղել բազմաթիվ բարեգործական միջոցառումների, ձեռնարկների և մարաթոնների: Իր ողջ ներուժը ներդրել է Հայրենիքի զարգացման ու հզորացման գործին:

Գրիգոր Կալենյանը իր նվիրատվություններն իրականացրել է մանկատան սաների, սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքների և հաշմանդամների օժանդակության, քաջալերման և հաջողություններ գրանցելու համար: 

Գրիգոր Կալենյանը 2018 թվականից իր մասնակցությունն է ունենում նաև երիտասարդների կողմից կազմակերպվող բարեգործական ծրագրերին:

Print Friendly
Facebook