Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Արձագանքը չուշացավ

04.05.2018 | 18:29

Օրեր առաջ ՙԿիսաբաց լուսամուտներ՚ հաղորդաշարին հյուրընկալվել էր դպրոցական Թագուհին Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքից: Թագուհու ցանկություններից մեկն էր հանդիպել aad.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանին:


Հաղորդման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Մամիկոն Խուրշուդյանն էլ իր հերթին խոստացավ այցելել Սարուխան գյուղ, հյուրընկալվել Թագուհուն: 

Եվ ահա երկար սպասված հանդիպումն իրականացավ: Մամիկոն Խուրշուդյանը ծանոթացավ Թագուհու առօրյաի, առաջիկա անելիքների և Թագուհուն ու իր ընտանիքին առնչվող խնդիրներին: Սարուխանի և հարևան Կարմիր համայնքների համայնքապետերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել ու իրենց ուշադրության կենտրոնում պահել այս ընտանիքին: 

Հանդիպման ավարտին Մամիկոն Խուրշուդյանը խոստացավ, որ առաջիկայում անպայման նորից կայցելի սիրելի ու հարազատ դարձած Թագուհուն, հույս հայտնելով, որ հաջողություններն ու հաղթանակները մշտապես կուղեկցեն նրան:

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1744994335583032

Print Friendly
Facebook