Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Բարեգործական ծրագրի առաջին մասն իրականացվեց Տավուշի մարզի Բաղանիս համայնքում

26.04.2018 | 09:52

aad.am կայքի անձնակազմն ու կայքի ընկերները մասնակցեցին կայքի կողմից իրականացվող բարեգործական ծրագրին՝ նպաստել Տավուշի մարզի համայնքների զարգացմանն ու առաջընթացին: Այդ կապակցությամբ Տավուշի մարզում էր նաև նախաձեռնության ղեկավար Մամիկոն Խուրշուդյանը:

Առաջին կանգառը Բաղանիսն էր, որտեղ շուրջ 50 ընտանիք ստացավ սննդե ծանրոց: Բաղանիս համայնքի ղեկավարի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս 50 ընտանիքի համար նախատեսվող սննդե ծանրոցներ փոխանցենք առաջիկա օրերին:

Բարեգործական ծրագրի կազմակերպիչների հաջորդ կանգառը Ոսկեպար գյուղն էր, որտեղ կայացավ հանդիպում համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում Ոսկեպար համայնքի բուժկենտրոնը վերանորոգելու և բժշկական պարագաներով վերազինելուն առնչվող հարցեր: 

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրականացվող բարեգործական ծրագրերը մշտապես շարունակականություն ունեցող գործընթացներ են, որոնք ունեն շուրջ 9 տարվա պատմություն:

Այս անգամ մեզ միացել էին՝ 

Բելգիայի Գենտ քաղաքի կիրակնօրյա դպրոցը տնօրեն Էլիզա Աթադջյանի գլխավորությամբ

Բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը

Երգչուհի Դալիթան

«ZUZU» ընկերությունը՝ տնօրեն Էդուարդ Վանցյանի գլխավորությամբ

«Best Partner» ընկերությունը՝ Զավեն և Քրիստինա Բարսեղյանների գլխավորությամբ

Գործարար Գառնիկ Վարդերեսյանը

Գործարար Կարեն Զաքարյանը

ՀՀ փոքր ՀԵԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը

Հասարակական գործիչ Լենա Մուրադյանը

Դերասանուհի Նուշիկ Մարգարյանը

Թալինի թիվ 2 հիմնական դպրոցը տնօրեն Անահիտ Հարությունյանի գլխավորությամբ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը

Դաշնակահարուհի Նառա Առաքելյանը

Բժիշկ Մարատ Զաքարյանը

Ամերիկահայ գրող Ռուզաննա Մխիթարյանը

Շնորհակալ ենք մեզ միանալու և համատեղ նման աշխատանքներ ծավալելու համար:

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1736734869742312

 

 

 

Print Friendly
Facebook