Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Կայացավ Ասմունքի 11-րդ համահայկական փառատոնը

13.04.2018 | 11:22

Օրեր առաջ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Ասմունքի 11-րդ համահայկական փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրված էր Հայոց բանակին և հայ զինվորին, ինչպես նաև Արցախյան շարժման 30-ամյակին:

Փառատոնի ընթացքում մասնակիցներին ողջունեց ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը: 

Ասմունքի փառատոնը տարիներ շարունակ հովանավորվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից:

 

Փառատոնի անվանակարգերում հաղթողների անունները հայտնի դառնալուց հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի օգնական Մամիկոն Խուրշուդյանը, որն հանդիսատեսին ու մրցանակակիրներին փոխանցեց Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը, այնուհետև ԵԿՄ 25-ամյակ մեդալներով պարգևատրվեցին՝ Ժողովրդական արտիստներ Գուժ Մանուկյանը, Սարգիս Նաջարյանը, Երվանդ Ղազանչյանը, փառատոնի կազմակերպիչ Մարիետա Մակարյանը և ուրիշներ:

ԵԿՄ հուշամեդալով և պատվոգրերով պարգևատրվեցին նաև մրցանակի արժանացած պատանիները:

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1717549708327495

Print Friendly
Facebook