Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Նաիրի Մանուկյանի ՙՀայոց տուն՚ ցուցահանդեսը

13.04.2018 | 09:57

Երևանի «ՀայART» մշակութային կենտրոնում բացվեց 18-ամյա լուսանկարիչ Նաիրի Մանուկյանի «Հայոց տուն» խորագիրը կրող անհատական աշխատանքների 2-րդ բարեգործական ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակին: Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհված հերոս տղաների հիշատակը: Ցուցահանդեսի ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, փաստաբան Հայկ Եգանյանը, հոգեբան Զինա Թորոսյանը, դերասանուհի Աննա Գևորգյանը, «Միսս Արմենիա» Լիլի Սարգսյանը և այլոք:

Իր լուսանկարներում Նաիրի Մանուկյանը անդրադարձել էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին՝ հանձինս Շանթ Ղազարյանի և Հարություն Բադալյանի:

Բարեգործական ծրագրին իր ներդրումով միացել էր նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Ցուցահանդեսի ողջ հասույթը ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում բարեգործական ծրագրերի իրականացմանը: 

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1712682408814225

Print Friendly
Facebook