Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Այցելություն Թալինի թիվ 2 հիմնական դպրոց

09.03.2018 | 07:56

Օրեր առաջ aad.am կայքի հիմնադիր, <Եռամիասնություն հանուն զարգացման> Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը, <Եռամիասնություն հանուն զարգացման> Հ/կ փոխնախագահ Պետրոս Հովհաննիսյանի հետ այցելել էր Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց: 

Այցի ընթացքում Թալինի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Հարությունյանի ուղեկցությամբ հյուրերը հանդիպեցին դպրոցի աշակերտներին, ուսուցչական անձնակազմին: Շրջայցի ժամանակ աշակերտները երգում էին հայրենասիրական երգեր, ասմունքում, ներկայացնում այլ երաժշտական համարներ:

Տնօրեն Տիկին Հարությունյանն իր խոսքում նշեց, որ դպրոցը մեծ սիրով մասնակցում է բոլոր ռազմահայրենասիրական միջոցառումներին և իր գոհունակությունը հայտնեց aad.am կայքի կողմից կազմակերպված <Ամանորին ընդառաջ> ծրագրի վերաբերյալ:

aad.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանը տիկին Հարությունյանի գլխավորությամբ շնորհակալություն հայտնեց դպրոցի աշակերտներին ու անձնակազմին՝ պատրաստակամության, ջերմ ընդունելության և համագործակցության համար:

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1692052040877262

Print Friendly
Facebook