Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Զատկի տոնին ընդառաջ 2018

04.03.2018 | 09:50

Սուրբ Զատիկը՝ հավատի, սիրո, մաքառումի տոն է քրիստոնյա աշխարհում, այն կարևոր է նաև նրանով, որ Զատկի տոնին լիարժեք մասնակցեն բոլորը: Ուստի 2018-ի Սուրբ Զատիկին ընդառաջ արդեն 8-րդ տարին անընդմեջ aad.am կայքի անձնակազմն ու շահագրգիռ անձինք օգնության ձեռք կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի շուրջ 300 ընտանիքներին:

Մարդկանց, ովքեր իրենց աղոթքներում՝ Աստծուց խաղաղություն և բարեկեցություն, անդորր ու սեր են խնդրում: Նրանք շնորհակալ լինելով եղածից ապրում են առօրյա հոգսերի ու դժվարությունների բոհում:

Դե ինչ, մինչև մարտի 25-ը հավաքում և պատրաստում ենք 300 սննդե ծանրոցներ: Իսկ մեզ միացած բարեսիրտ մարդկանց ու կազմակերպետությունների ցանկը անընդհատ կթարմացնենք:

Մեզ հետ կարող եք կապվել մեր ֆեյսբուքյան էջի հետևյալ հասցեով՝ https://www.facebook.com/aadam-222078894541258/

Առաջիկայում Ձեզ կներկայացնենք մեզ միացած անհատների և կազմակերպությունների ցանկը:

Print Friendly
Facebook