Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Պարգևատրումներ ՀՀ Նախագահի կողմից

04.03.2018 | 09:28

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև սեմինարին մասնակցած՝ Արցախի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք:

Ավանդական դարձած սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2017թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից հետո քննարկել են 2018թ. նախատեսված աշխատանքներն ու կանանց խորհրդի առջև դրված խնդիրները:

Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես երկրի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական վիճակին, կրթության ոլորտում բարեփոխումներին, ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված ծրագրերին:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը նաև պարգևներ է հանձնել ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին. Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին և Մարգարիտ Եսայանին՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվոգրով, շնորհակալագրով և հուշանվերներով են պարգևատրվել կանանց խորհրդի մի խումբ անդամներ՝ կուսակցական, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար:

Պարգևի արժանացածների թվում է նաև ՀՀ փոքր ՀԵԿ-երի միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը:

Շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով հաջողություններ, հաղթանակներ և արգասաբեր աշխատանք:

Print Friendly
Facebook