Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՙԲարձրաձայնում եմ անարդարության ժամանակ, միգուցե կոպիտ եմ, սակայն չեմ կարող լռել ու վատ երևույթները կուտակեմ ներսումս՚. Մամիկոն Խուրշուդյան

21.02.2018 | 16:28

Ժամանակ առ ժամանակ մարդիկ հետադարձ հայացք են նետում անցյալին, միգուցե հետաքրքրության, միգուցե հետևողականության և սխալների ուղղման համար, սակայն մի բան ակնհայտ է՝ ստեղծագործ մարդը, կազմակերպիչն ու առաջնորդը հաստատ գիտի անցյալի, ներկայի ու ապագայի բոլոր հայացքների խորքային կողմերը և առաջ է սլանում հանուն հաղթանակի, ինչպես սիրում են կրկնել միշտ դեպի հանունի, բայց ոչ երբեք ընդդեմ:

Մեր հարցազրույց բաժնի հյուրն է ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը:

Պարոն Խուրշուդյան Ձեր հասարակական ակտիվ գործունեությունը շատ բազմաբևեռ է և դուք գրեթե բոլոր սոցիալական միջոցառումներին ու բարեգործական հարցերին անդրադառնում եք, արդյո՞ք դա այդքան հեշտ աշխատանք է, թե կարողանում եք հասցնել:

Դա հեշտ աշխատանք չի կարելի համարել, քանի որ այն ոչ միայն իր ներքին խնդիրներն է առաջ բերում, այլև նման պատմությունները ազդում են հենց քո հոգեբարոյական մթնոլորտի վրա, իսկ նման իրավիճակներն անվանել դյուրին գործ՝ ճիշտ չի լինի: Սակայն բոլոր խնդիրներն էլ լուծում ենք, որը ճիշտ աշխատանքի և գրագետ մոտեցման արդյունք է:

Ինչպիսի՞ մոտեցման մասին է խոսքը:

Նախ մենք ծանոթանում ենք կարիքավոր անհատի պատմությանը, հետո օգնելու և նրա խնդիրները վեր հանելու որոշում կայացնում: Մենք ոչ մեկից կախում չունենք, որ գործ անենք անելու և ինչ-որ տեղ ցույց տալու համար, մենք մեր մեջ պարտավորություն ենք զգում երաշխավորել և օգնություն ցուցաբերել ճիշտ մարդուն, արժանի մարդուն, առաքինի մարդուն, իսկ դա այդքան էլ շնորհակալ գործ չէ, հատկապես, որ հաճախ ենք հանդիպում սրիկաների, որոնք երեխաների կամ հիվանդության անվան տակ փորձում են օգուտներ քաղել և հասարակություն սուտ տեղեկություններ հասցնել:

Պարոն Խուրշուդյան ստախոսներն ու ստահակնեը շա՞տ են: 

Բավականին, այնքան, որ երբեմն զզվելի և դառը իրականության ես բախվում: Լինում են նաև դեպքեր, որ այդ տհաճ իրավիճակում հանուն անմեղ երեխաների՝ զիջումների ենք դիմում: Այդպիսի դեպքեր լինում են նաև ՙԿիսաբաց լուսամուտներ՚ հաղորդաշարում, որտեղ չես կարողանում չօգնել նման ծանր վիճակում հայտնված, սակայն կենցաղային, ֆինանսական խնդիրներ կուտակած մարդկանց:

Հաճախ եք մեղմ ասած բարձր ձայնով խոսում և ագրեսիվ քայլեր դրսևորում, այդ իրավիճակները հանգիստ պայմաններում չե՞ք կարող անել: 

Ես անձերի համար չեմ բարձրաձայնում, ես ագրեսիվ եմ դառնում անարդարության ժամանակ, երբ տեսնում եմ, որ երևույթները իրականության մեջ եղկելի են, բարոյական չեն, երբ տեսնում ես, որ մարդը դարձել է իր կամքից անկախ շահագործվող, կամ մարդն իր կամքով դարձել է վատ վարակների ու սովորույթների աղբյուր: Նմանատիպ իրավիճակները ցավոք սրտի անվերջ են ու միշտ նոր՝ զարմանալի դեպքեր իմանալու առիթներ ենք ունենում: Ինձ շրջապատող մարդիկ էլ գիտեն, որ առօրյայում էլ ցանկացած նման դրսևորումներին արձագանքում եմ բարձր: Անգամ ինձ կշտամբում են կոպիտ խոսքեր օգտագործելու համար, սակայն ավելի լավ է վատ խոսքերով արտահայտես այն ինչ կա ու թեթևանաս, քան շատերի նման ներսում կուտակես ու մի օր բացասական մտքերդ նետես բոլորովին այլ միջավայր:

Ինչպիսի՞ն եք ընկերների և մտերիմների շրջապատում:

Եթե իմ շրջապատն է ուրեմն միանաշանակ շատ լավ: Շրջապատում լսում եմ բոլորին, այնպես չէ, որ միշտ ու ամեն ինչ իմ ասելով է, բոլորի կարծիքն էլ հաշվի եմ առնում, կարծում եմ, որ սրտացավ ընկեր եմ: Չեմ սիրում ինքնագործունեությունը, որ ընկերներիս մեկն առանց ինձ տեղյակ պահելու ինձ հետ կապված ինչ-որ քայլեր կատարի, նման երևույթները ուղղակի անընդունելի են: Շատ եմ սիրում քրոջս տղայի՝ Ալենի հետ անցկացրածս յուրաքանչյուր ժամն ու վայրկյանը: Անհնարին է իմ ու Ալենի հարաբերությունները առանց հաճելի արկածների անցնի, իսկ քրոջս մեծ տղային՝ Նարեկին որպես մեծի, բոլորովին այլ տեսանկյունից եմ հարաբերությունները կառուցում, ավելի շատ քննարկումների ու խորհուրդների տեսքով են մեր հանդիպումները կայանում: Այնուամենայնիվ երկուսի հետ էլ ինձ փոքր եմ զգում և խաղում կամ զվարճանում եմ այնպես ինչպես իրենք իրար հետ կզվարճանային:

Նախկին ընկերների մասին ավելացնելու բան ունե՞ք:

Չեմ էլ հիշում, նախկին կամ ներկան մի քիչ աղջկական կարծես լինի, ընկերը նախկին չպետք է լինի, իսկ եթե հարաբերությունների մեջ եզրեր չենք ունենում, ապա ընկեր չի էլ եղել: Նման մարդկանց մաղթում ենք բարի ճանապարհ:

Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

Ձեռքբերումներիս համար այո՛ երջանիկ եմ, բայց չպետք է կանգ առնել ու ասել վերջ ես երջանիկ եմ, այլ անընդհատ քո առջև դրված նպատակները պետք վերածես իրականության, այդ հաջողության ու հաղթանակի համար վայելես երջանկության բերկրանքը ու կրկին շարժվես առաջ: Այսպես մտածում եմ նաև ընկերներիս ու մտերիմներիս մասին: Թույլ չեմ տա, որ նրանք տխրեն կամ պարտվեն, նրանք էլ պետք է հաղթանակած դուրս գան ցանկացած պայքարից:

Իսկ դավաճանությո՞ւնը:

Նմանների հաջողությունը ժամանակավոր է: Ես ինձ դավաճանած գեթ մեկ մարդու չեմ ճանաչում, նման առիթ չեմ ունեցել, որ դավաճանված զգամ ինձ, իսկ ուրացողները ստացել են իրենց արժանի պատիժը:

Կա ինչ-որ ոգեշնչող բան, որը Ձեզ համար կարող է ուղղորդող դեր խաղալ:

Ինձ իմ ամբողջ կյանքում երկու ուժ է տանում առաջ՝ վերևում իմ Տեր Աստվածը, ներքևում նախախնամությունս, ներքին զգացողությունս մարդկանց և երևույթների հանդեպ:

Հարցազրույցը վարեց Աննա Մկրտչյանը

Print Friendly
Facebook