Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




<Աշխատանքներիս միջոցով բազմաթիվ խնդիրներ եմ վեր հանում, որոնք լուծում են գտնում>. Նաիրի Մանուկյան

16.02.2018 | 14:19

Մեր հարցազրույց բաժնի այսօրվա հյուրը լուսանկարիչ Նաիրի Մանուկյանն է, որի աշխատանքները ավելին են, քան լուսանկար կոչվելը, իսկ լուսանկարչական ՙաչքը՚ կարող է մրցել ցանկացած արծվի տեսողության հետ: Նաիրի Մանուկյանին առավել ճանաչողություն բերեց ՙՀայաստան աշխարհ՚ ցուցահանդեսը, որը կայացավ անցած տարի: Առաջիկայում ևս սպասվում է երիտասարդ լուսանկարչի թվով երկրորդ անհատական աշխատանքների ցուցահանդեսը…

-Ինչո՞ւ և ինչպես ընտրեցիք գեղարվեստական լուսանկարչության բաժինը:

-Սիրում եմ բնություն և գույներ, իսկ գույները սովորաբար արտացոլվում են բնության մեջ, դրանք հավերժացնելու ճանապարհներից մեկն էլ լուսանկարչությունն է: Բացի այդ դա հոգեվիճակ է, որն ինձ հարազատ է, տեսնելայն ամենն ինչը հնարավոր է այլևս չկրկնվի:

-Կպատմեք Ձեր լուսանկարչական գործունեության մասին:

-Բացի այն, որ սովորում եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Գեղարվեստական օպերատորության բաժնում նաև երկու տարի է համագործակցում եմ aad.am կայքի հետ, որն ինձ օգնում է ավելի հմտանալ իմ մասնագիտության մեջ: Եվ իմ հաջողությունների մեջ ամեն մի ընկեր ու գործընկեր ունի իր ներդրումը:

-Դեռ նոր քայլեր անելով այդ բնագավառում դուք ունեցաք ցուցահանդես, ի՞նչ փոխեց այն Ձեր կյանքում:

-Ես ավելի սիրեցի մասնագիտությունս: Այն օգնեց ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ իմ ընտրած ուղղուն: Եվ որ ամենակարևորն է հաճելի է զբաղվել սիրածդ գործով: Ես մեծ բավարարվածություն և հոգևոր հանգստություն եմ զգում, որ կարողանում եմ իմ լուսանկարների միջոցով հասարակական հարցեր բարձրացնել: Օրինակ Ջավախքին առնչվող խնդիրները, որոնք իմ ցուցահանդեսի ժամանակ բարձրաձայնվեցին:

-Ցուցահանդեսի խորագիրն էր «Հայաստան աշխարհ», ինչո՞ւ հենց այդ խորագիրը և ո՞ւմ կողմից էր այն ընտրված:

-Խորագիրը բխում էր նկարներիս բովանդակությունից և խորությունից: Ցուցահանդեսում ներկայացված էր Հայաստանը և Ջավախքը ու քանի որ ես Ջավախքից եմ, իսկ Ջավախքը գտնվում է օտարի հողում, այնուամենայնիվ այն մերն է այդ իսկ պատճառով անվանվեց Հայաստան աշխարհ:

-Արդյո՞ք նպատակ ունեք ցուցահանդեսը դարձնել շարունակական:

-Իհարկե նպատակներ միշտ ունեմ և իմ կարևորագույն խնդիրն է ինքնակազմակերպվելը, իսկ առաջիկայում պատրաստվում եմ թվով երկրորդ ցուցահանդեսիս, որը կրկին Հայաստանի թեմատիկայի մեջ է և նման ցուցահանդեսները պետք է իրենց ասելիքով, իրենց ներքին գաղափարները վեր հանելով բազմաթիվ խնդիրների լուծումներ գտնեն: Ամեն դեպքում կարծում եմ, որ մեկնարկը տրվել է և հաղթարշավը շարունակվում է:

-Վերջին շրջանում նկատում ենք,  որ օրեցօր ավելանում են լուսանկարչական ապարատ ունեցողների քանակը և նրանց գործունեությունը տարբեր սոցիալական հարթակներում, ինչպե՞ս եք դրան վերաբերվում և որո՞նք են դրանց դրական և բացասական կողմերը:

-Իհարկե նկատում եմ, կարծում եմ, եթե մարդ ցանկություն ունի և նպատակ, ապա կարող է մեծ բարձունքների հասնել: Չեմ կարծում, որ դա որևէ բացասական կողմ կարող է ունենալ, մարդ պետք է զբաղվի իրեն հաճելի գործով և եթե նկարները արվում են հաճույքով, ապա բացասական ոչինչ չեմ կարող ասել, այլ հակառակը սիրով և գեղեցիկ լուսանկարներից անվերջ կարելի է հաճույք ստանալ:

-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Իմ աշխատասիրությունը և սերը իմ մասնագիտության նկատմամբ:

Հարցազրույցը Սյուզի Չիվիկյանի

Print Friendly
Facebook