13.02.2018 | 07:17
Փետրվարի 10-ին Արցախի հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի դարձավ 83 տարեկան: Այդ կապակցությամբ նրան այցելության էին գնացել Եռասերունդ երկրապահները <Եռամիասնություն հանուն զարգացման> Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանի գլխավորությամբ:
Զորի Բալայանը իր ակտիվ գործունեության, Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի և լեգենդար 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով պարգևատրվեց 5-րդ բրիգադի հոբելյանական 25-ամյակ մեդալով:
Այդ օրը նաև <Եռամիասնություն հանուն զարգացման> Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանի ծննդյան օրն էր և երկու հոբելյարները միասին արդեն սեղանի շուրջ զրուցեցին մի շարք հարցերի շուրջ, մեծ գրողը Մամիկոն Խուրշուդյանին ներկայացրեց Նախիջևանի խնդիրներն ու միջազգային հարթակներում դրանց բարձրաձայնմանն ուղղված իր կատարած աշխատանքները:
Հանդիպման ավարտին հարգարժան Զորի Հայկիին ներկաները ցանկացան քաջ առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ հայանպաստ իր երկարամյա աշխատանքներում, հոբելյարները պայմանավորվեցին հաջորդ տարին միասին մեծ տարեդարձ կազմակերպելու վերաբերյալ:
Նյութը պատրաստեց Ինեսսա Սիրեկանյանը
Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան