Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում 155 հիմնական դպրոցում

31.01.2018 | 06:21

Երևանի Լևոն միրիջանյանի անվան 155 հիմնական դպրոցում կայացավ Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին Հայոց նորագույն պատմության ոչ անհայտ էջերը, ինչպես նաև անդրադարձան հերոսներ Արմեն Հովհաննիսյանի և Ադամ Սահակյանի կերպարներին՝ վստահ լինելով, որ նման տղաների հետնորդներն ու նրանց կիսատ թողած երազանքների իրականացնողներն են: Լևոն Միրիջանյանի անվան 155 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը յուրաքանչյուր օրն այս դպրոցում դարձնում է տոն և փոխանցում հազարավոր մարդկանց:

Միջոցառմանը ներկա էին հերոսներ Ադամ Սահակյանի մայրը՝ տիկին Գայանեն, Արմեն Հովհաննիսյանի ծնողները՝ Մարինեն և Լևոնը, հասարակական գործիչ Լենա Մուրադյանը, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Ավետիսյանը, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի օգնական Մամիկոն Խուրշուդյանը, Միսս Հայաստան 2017 Լիլի Սարգսյանը և ուրիշներ:

Միջոցառման ավարտին նախաձեռնության կազմակերպիչներն ու հերոսների մայրերը պարգևատրվեցին շքանշաններով ու պատվոգրերով:

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1652719938143806

Print Friendly
Facebook