Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ավարտվեց Ամանորին ընդառաջ ծրագիրը

24.01.2018 | 12:59

Ավանդույթի համաձայն այս տարի ևս կազմակերպվեց ու փայլուն արդյունքով ավարտվեց Ամանորին ընդառաջ բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում բարեգործական միջոցառումներ իրականացվեցին Երևանի մի շարք սոցիալական ուղղվածություն ունեցող հաստատություններում (Մանկատներ, ծերանոցներ, հիվանդանոցներ), ինչպես նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Ոսկեպար, Կոթի գյուղի թիկունքը պահող զորամաս, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ, Կարմիր, Արագածոտնի մարզի Ղազարավան, Բազմաղբյուր, Օշական գյուղերի շուրջ 350 ընտանիքների: 

AAD.am կայքի անձնակազմը Ամանորից հետո Երկրապահ Կամավորականների միության ուխտագնացության շրջանակներում այցելեց նաև Արցախ, որտեղ կազմակերպվեց հանդիպումներ Ասկերանի, Հադրութի, Շուշիի, Մեխակավանի, Արայի լեռի զորամասերում ծառայող զինվորների հետ: Նրանց նույնպես հանձնեցինք ծանրոցներ և հիգիենայի պարագաներ:

Այս համալիր բարեգործական ծրագրի կայացմանը մեզ էին միացել՝

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը

Բելգիայի Գենտ քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցը՝ Էլիզա Աթադջյանի գլխավորությամբ

Բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը

Ամերիկայի հայ գրողների միության անդամ, գրող-հրապարակախոս Ռուզաննա Մխիթարյանը

Գործարար Սերոժ Սուքիասյան

Երևանի Վահան Թեքեյանի անվան 92 հիմնական դպրոցը՝ տնօրեն Ծովինար Մարդանյան գլխավորությամբ

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան 155 հիմնական դպրոցը՝ տնօրեն Լուսինե Դանիելյանի գլխավորությամբ

Երևանի Սմբատ Բյուրատի անվան 125 հիմնական դպրոցը՝ տնօրեն Լիլիթ Անտոնյանի գլխավորությամբ

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը՝ տնօրեն Անահիտ Հարությունյանի գլխավորությամբ

Հերմինա գեղեցկության սրահը՝ տնօրեն Հերմինե Հարությունյանի ղեկավարությամբ

Zuzu ընկերությունը՝ տնօրեն Էդուարդ Վանցյանի գլխավորությամբ 

Best partner ընկերությունը՝ տնօրեն Զավեն Բարսեղյանի գլխավորությամբ

Դերասանուհի Նուշիկ Մարգարյանը

Երգչուհի Դալիթան

Դաշնակահարուհի Նառա Առաքելյանը

Բժիշկ Մարատ Զաքարյանը

 

Շնորհակալ ենք մեր բարեկամներին ու ընկերներին՝ արձագանքելու, ծրագրին միանալու և աջակցելու համար: Հուսանք, որ նմանատիպ միջոցառումներով գյուղական համայնքներում կավելանան ներդրումային ծրագրերը, կբացվեն աշխատատեղեր և բարեգործությունները կլինեն ոչ թե կենսական նշանակության, այլ տարբեր ենթակառուցվածքների կատարելագործման և նորարարությունների համար…

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1620429841372816

 

 

Print Friendly
Facebook