Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Լավագույն նվերը սահմանամերձ գյուղերում ապրող պատանիների համար

20.01.2018 | 07:02

Տիկին Լենա Մուրադյանը իր ակտիվ հասարակական գործունեությունը նվիրել է Հայաստանի զարգացմանը, վերելքին, հայ ընտանիքի ամրությանն ու հայկական ավանդույթների պահպանմանը: Իսկ պատանիների և երիտասարդների շրջանում բարոյախրատական և ռազմահայրենասիրական գաղափարների տարածումը տիկին Լենայի համար ոչ միայն կարևոր են, այլ ունեն կենսական նշանակություն: Ուստի այս հրաշք հայուհին Ամանորի եռուզեռի ժամանակ նախաձեռնեց իսկական Ամանորյա հրաշք՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ապրող պատանիների համար:

Լենա Մուրադյանը սեփական միջոցներով կազմակերպել էր տասնյակ պատանիների այցելությունը Երևան: Մի քանի օրերի ընթացքում երեխաները այցելել են մայրաքաղաքի գրեթե բոլոր տեսարժան վայրերը, հանդիպել Արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի մորը՝ տիկին Զարիկին, եղել Եռաբլուր զինվորական պանթեոնում, հոգևոր և պատմական այլ վայրերում: Դպրոցականները միասին նշել են Ամանորը՝ ճաշակելով ավանդական հայկական նրբահամ խորտիկներն ու ուտեստները: 

Հուսանք, որ տոնական այս նախաձեռնությունը օրինակելի կլինի շատերի համար և սահմանամերձ գյուղերի հարյուրավոր երեխաներ կայցելեն մայրաքաղաք և նմանտիպ հագեցած ծրագրով ու հիշարժան պահերով կվերադառնան իրենց բնակավայրեր:  

 Նյութը պատրաստեց Ինեսսա Սիրեկանյանը

Print Friendly
Facebook