Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ամանորին ընդառաջ բարեգործական ծրագիր. միացել է դաշնակահարուհի Նառա Առաքելյանը

30.12.2017 | 18:26

aad.am կայքն ու ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ անդամները կազմակերպում են Ամանորին ընդառաջ ծրագիրը, որի նպատակն է կարիքավոր մարդկանց օգնության տրամադրումը, ինչպես նաև նրանց էլ տոնական տրամադրություն փոխանցելն ու Ամանորի եռուզեռին մասնակից դարձնելն է:

Շնորհիվ այս նախագծի հազարավոր ընտանիքներ մասնակից են դարձել այս միջոցառումների և ստեղծվել է ջերմ ու բարի ընկերություն, որտեղ բոլորը միմյանց օգնում են, գործում միայն բարին՝ հոգսաշատ առօրյան վերածելով իսկական տոնի:

Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի ծրագիրը իրականացվելու է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում և սննդե ծանրոցներ են տրամադրվելու 300 կարիքավոր ընտանիքների:

Մեր ծրագրերին մասնակցող հարգելի բարեկամներ միասին թեթևացնենք սահմանամերձ գյուղերում ապրող մեր ազգակիցների ամանորյա առօրյան՝ նրանց պարգևելով հիշարժան և ուրախ ժամանակ:

Միասին ուժեղ ենք, միասին ամուր ենք բոլորս… Ուստի միասնաբար էլ հաջողությամբ կպսակենք Ամանորին ընդառաջ ծրագիրը:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ընտանիքներին օգնելուց բացի օգնություն կտրամադրվի նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի տաս և Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի տաս կարիքավոր ընտանիքներին:

 Մեզ է միացել դաշնակահարուհի Նառա Առաքելյանը:

Print Friendly
Facebook