Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Պարգևատրվեց լուսանկարիչ Արմեն Կիրակոսյանը

24.12.2017 | 13:49

aad.am կայքի լուսանկարիչ Արմեն Կիրակոսյանը արդեն 6 ամիս է ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանական բանակում: Բացի լուսանկարչական արվեստով զբաղվելուց Արմենը նաև լավ երաժիշտ է: Տարիներ շարունակ եղել է ԵԿՄ պատանի երկրապահ ակումբի սան, ինչպես նաև նվագել ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի նվագախմբում՝ մասնակցելով հարյուրավոր համերգների և միջոցառումների:

Օրեր առաջ Արցախից արձակուրդ եկած Արմենին սպասվում էր անակնկալ. ԵԿՄ Էրեբունի տարածքային բաժանմունքի նախագահ Նունե Մանուկյանը, ԵԿՄ Էրեբունի տարածքային բաժանմունքի երիտասարդ երկրապահների նախագահ Սյունե Մանուչարյանը, ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի նվագախմբի ղեկավար Սամվել Խաչատրյանը և <Եռամիասնություն հանուն զարգացման> Հ/կ նախագահ, ԵԿՄ վարչության անդամ Մամիկոն Խուրշուդյանը ուսանողների, պատանի երկրապահների և ծնողների ներկայությամբ երկարամյա աշխատանքի և ցուցաբերած ակտիվության համար լուսանկարիչ Արմեն Կիրակոսյանին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով պարգևատրեցին ԵԿՄ 20 տարի հուշամեդալով և ԵԿՄ պատվոգրով:

Հանդիպման ավարտին Արմենի երաժիշտ ընկերները հանդես եկան կատարումներով:   

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1610166672399133

Print Friendly
Facebook