Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ավանդական Christmas-fest-ը Ani Plaza հյուրանոցում

16.12.2017 | 07:41

Դեկտեմբերի 9-ին Ani Plaza հյուրանոցում կայացավ ավանդական դարձած Christmas-fest-ը, որի ընթացքում ներկայացվում են ձեռագործ վարպետների աշխատանքները:

Միջոցառման ընթացքում վաճառվում էին համեղ ուտեստներ, քաղցրավենիքներ, զարդեր, շարֆեր, մոմեր, փափուկ խաղալիքներ, տոնածառի խաղալիքներ և այլն: Այս ամենն ուղեկցվում էր կենդանի երաժշտության ներքո: Christmas-fest-ին մասնակցում էր Պատանեկության ստեղծագործական կենտրոնը, որը ներկայացրել էր ձեռագործ շարֆեր, տիկնիկներ, թևնոցներ և այլ պարագաներ: 

Միջոցառման հիմնադիր-ղեկավար Մարիաննա Բեկչյանի խոսքերով այս նախաձեռնությունը յուրահատուկ առիթ է մեր հայ ստեղծագործողների աշխատանքները մեկ վայրում ներկայացնելու և վաճառելու համար, ինչպես նաև նոր գործընկերներ և ծանոթություններ ստեղծելու հրաշալի միջոց, ուստի այն շարունակելու է իր հաղթարշավը՝ գրավելով նորանոր ոլորտներ և արհեստի ու արվեստի ճյուղեր:

Ի դեպ ի թիվս այլ ապրանքների միջոցառմանը ներկայացված էր նաև բարեգործական նպատակների համար նախատեսված սեղանիկներ, որտեղ իրենց աշխատանքներն էին վաճառում նաև մանկատան սաներն ու հատուկ խնդիրներ ունեցող երեխաները:

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1604509646298169

Print Friendly
Facebook