Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




HermiNa գեղեցկության սրահի այս տարվա վերջին սեմինարը

17.11.2017 | 10:31

Նոյեմբերի 15-ին HermiNa գեղեցկության սրահում կայացավ «Մազերի երկարաժամկետ ուղղում և գանգրացում» թեմայով սեմինարը: Սեմինարը վարեց Հերմինե Հարությունյանը:

Սեմինարի մասնակիցները տեսությանը ծանոթանալուց զատ հնարավորություն ունեցան մոդելների մազերի վրա պրակտիկորեն կիրառել ստացած գիտելիքները: Բոլոր մասնակիցներին բաժանվեցին սեմինարի թեմային վերաբերող ինֆորմացիոն նվեր-գրքեր:
Շարունակելով բարի ավանդույթը՝ սեմինարի ողջ հասույթը տրամադրվեց AAD.am կայքին բարեգործական միջոցառումներ իրականացնելու համար:

Հերմինե Հարությունյանը հավաստագրերը մասնակիցներին հանձնեց AAD.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանի հետ համատեղ: Վերջինս HermiNa գեղեցկության սրահի գործընկեր և բարեգործական բնույթ կրող սեմինարի աջակից Schwarzkopf Professional Armenia-ի համար պատվոգրի տեսքով անակնկալ էր պատրաստել:

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1575902495825551

Print Friendly
Facebook