Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ավելին՝ քան նկար

16.11.2017 | 21:39

Օրեր առաջ <Եռամիասնություն հանուն զարգացման> Հ/կ-ի աջակցությամբ <Իմ Հայաստան> խորագիրը կրող ցուցահանդեսին նախապատրաստվող խումբը հետաքրքիր լուսանկար է ստեղծել:

Լուսանկարը հեղինակել է լուսանկարիչ Գագիկ Սարգսյանը:

Լուսանկարում պատկերված է հայ զինվորը՝ խաչը ձեռքին:

Նկարում Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Հովհաննավանքն է, որն անվանվել է Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով: Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է։

Լուսանկարում երևում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Հարություն Բադալյանի ձեռքը:

Նկարը խորհրդանշում է. հավատքն առ Աստված` թշնամու դեմ պետք է պայքարել հանուն խաղաղության, հանուն մեր պետականության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու…  

Print Friendly
Facebook