Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հերոս հայորդիների հիշատակի օրը

29.10.2017 | 19:09

18 տարի առաջ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի պատմության ամենաամոթալի ու դավաճան իրադարձություններից մեկը: Դավաճանի պիտակը կրող նաիրի հունանյանները գլխատեցին վերելքի ու զարգացման ուղին բռնած հայ ժողովրդին: Հայ տականքը, որն ամենավտանգավորն է ամբողջ աշխարհում՝ ներխուժելով Ազգային Ժողով սպանեց Հայոց նորագույն պատմության բանակի հիմնադիր, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Հայ ժողովրդի պարծանք, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանին և իրենց վեց համախոհներին: 

Ցավը խորն է, հերոսներն անմահ, իսկ ժամանակը այս պարագայում ոչինչ չի կարողանում բուժել…

Հոկտեմբերի 27-ի հիշատակի միջոցառումներին մասնակցել են նաև <Եռամիասնություն հանուն զարգացման> Հ/կ անդամները՝ նախագահ, ԵԿՄ վարչության անդամ Մամիկոն Խուրշուդյանի գլխավորությամբ: 

Նրանք առավոտյան այցելել են Եռաբլուր պանթեոն, կեսօրին Կարեն Դեմիրճյանի անվան թանգարան, իսկ երեկոյան մասնակցել են Ազգային Ժողովի բակում եռասերունդ երկրապահների կողմից կազմակերպված հիշատակի արարողությանը: Ներկա էին նաև ՀՀԿ Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի ունկնդիրները, տարբեր բուհերի ուսանողներ:

  

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան  

 

Print Friendly
Facebook