Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՀՀԿ Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի ունկնդիրները այցելեցին ԵԿՄ

20.10.2017 | 12:06

ՀՀԿ Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի ունկնդիրները այցելեցին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական վարչություն: Երիտասարդներին դիմավորեց ԵԿՄ վարչության անդամ, ՙԵրիտասարդ երկրապահ՚ ակումբի փոխնախագահ, ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը:

Հանդիպման ընթացքում ներկաները ծանոթացան ԵԿՄ վարչության տարածում կանգնեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին, այցելեցին ԵԿՄ գրադարան, թանգարան, ինչպես նաև հրաձգարանում իրենց ուժերը և հնարավորությունները փորձեցին և ծանոթացան տարբեր զենքերի առանձնահատկություններին: 

Հանդիպման ավարտին տեղի ուենցավ տարբեր ծրագրերի քննարկում և պարգևատրում: Մասնավորապես Արտաշես Խալաթյանը և Նարեկ Բադալյանը պարգևատրվեցին ԵԿՄ պատվոգրով հասարակական ակտիվ գործունեության համար: Իրենց խոսքում երիտասարդները շնորհակալություն և երախտիքի խոսքեր ուղղեցին ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին…

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1548991451849989

Print Friendly
Facebook