Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ավանդույթի համաձայն Էջմիածնի տոնի շրջանակներում օգնություն տրամադրվեց Բաղանիս համայնքին

10.10.2017 | 18:33

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ավանդույթի համաձայն Էջմիածնի տոնը նշելուն զուգահեռ հանգանակություն է կատարում և էջմիածինցիների անունից գումար փոխանցում սահմանամերձ որևէ գյուղի: Այս անգամ հանգանակված 1 միլիոն 500 հազար դրամը տրամադրվեց սահմանամերձ Բաղանիս համայնքին:

Տավուշի մարզի Բաղանիս համայնքը պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների: Բաղանիսցիները ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայինները լուծում են, իսկ ահա նման բարեգործական միջոցառումների շնորհիվ կլուծվի նաև սգո և հանդիսությունների սրահների գույքի հարցը: 

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանից, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից և բոլոր էջմիածնեցիներից՝ մշտապես սահմանում ապրող ազգաբնակչության կողքին լինելու և նրանց հոգսերը թեթևացնելու համար:

Նվիրատվությանը ներկա էր նաև ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը, ով իր խոսքում նշեց, որ այս բարեգործությունը Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի, իր որդու Կարեն Գրիգորյանի և բոլոր էջմիածնեցիների թասիբի ու հավաքական կերպարի արգասիքն է: 

Աստված պահապան և Աստծո աջը անպակաս լինի բոլոր բարին ստեղծող և բարին տարածող մարդկանց վրա… 

Print Friendly
Facebook