Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՙԼռել չեմ կարող՚ գիրքը հանձնվեց հերոս տղաներին

23.09.2017 | 16:13

Անկախության 26-ամյակի կապակցությամբ Երևանի Մանուել Քաջունու անվան 54 ավագ դպրոցում արցախյան ազատամարտի հերոս Աշոտ Խուրշուդյանի անվան պատմության դասարանում կայացած արիության դասի ժամանակ ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ Հարություն Բադալյանին, Շուլի Հակոբյանին, ինչպես նաև դպրոցի գրադարանին հանձնեց Ամերիկայի հայ գրողների միության անդամ Ռուզաննա Մխիթարյանի ՙԼռել չեմ կարող՚ բանաստեղծությունների ժողովածուն, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ներկաները իրենց հիացմունքը արտահայտեցին տիկին Մխիթարյանի հայապահպան և հայրենաճանաչ գործունեության և նվիրումի համար:

Print Friendly
Facebook