Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Արիության դաս հերոս Աշոտ Խուրշուդյանի անվան դասարանում

22.09.2017 | 17:51

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Անկախության 26-ամյակի կապակցությամբ Երևանի Մանուել Քաջունու անվան 54 ավագ դպրոցում արցախյան ազատամարտի հերոս Աշոտ Խուրշուդյանի անվան պատմության դասարանում կայացավ արիության դաս:

Աշակերտների հետ հանդիպման էին եկել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ, մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետներ Շուլի Հակոբյանը, Հարություն Բադալյանը, ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը, ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ փոխնախագահ Պետրոս Հովհաննիսյանը և ԵԿՄ ՙԵրիտասարդ երկրապահ՚ կազմակերպության Էրեբունու տարածքային բաժանմունքի նախագահ Սյունե Մանուչարյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը աշակերտներին ներկայացրեցին Արցախի պատմությունն ու գոյամարտը, հերոսների կատարած սխրագործություններն ու հետաքրքիր պատմությունները, ներկայացվեց նաև Աշոտ Խուրշուդյանի գործունեությանն առնչվող պատմություններ:

Միջոցառման ավարտին Երևանի Մանուել Քաջունու անվան 54 ավագ դպրոցի տնօրեն Էթերի Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ իրենց ներկայության, աշակերտների մոտ ռազմահայրենասիրական ոգու բարձրացման և Հայոց պետությանը մատուցած ծառայությունների համար:

Լուսանկարիչ Խաչիկ Բարեգյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1524750007607467

 

Print Friendly
Facebook