Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արգենտինայի հայ համայնքի պատվիրակությանը

19.09.2017 | 14:30

Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն»  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում ընդունեց Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որի կազմում էին ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի ատենապետ Ռուբեն Կետիկյանը, ՀԲԸՄ-ի պատվո ատենապետ Ռուբեն Քեշիշյանը, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ  Անտոնիո Սարաֆյանը, Համահայկական խաղերի գործկոմի անդամ Ավո Թոքաթլյանը, ՀՅԴ Հարավային Ամերիկայի հանձնախմբի ատենապետ Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Հարավային Ամերիկայի ՀՅԴ  կենտրոնական կոմիտեի անդամ Էդուարդո Կոստանյանը, «Արմենիա» օրաթերթի խմբագիր Գևորգ Կազանչյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարն անդրադարձավ համաժողովի աշխատանքներին` նշելով, որ համախմբված աշխատանքի շնորհիվ միայն հնարավոր է արդյունքի հասնել:  Քննարկվեցին համայնքին առնչվող հարցեր, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը Բուենոս Այրեսի ՀԲԸՄ-ի մասնաճյուղի գործուն մասնակցությանը, որն ուղղված է Արցախի երաժշտական դպրոցներին երաժշտական գործիքներով ապահովելուն:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց նաև «Աջակցություն աահմանապահ գյուղերին» ծրագիրը` առաջարկելով արգենտինահայ համայնքին ևս մասնակիցը դառնալ հայապահպան այս նախաձեռնությանը:

Print Friendly
Facebook