Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Բացվեց հերոս Սասուն Մկրտչյանի անվան լսարանը

14.09.2017 | 12:31

Սեպտեմբերի 12-ին Երևանի Դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում կայացավ հերոս` Սասուն Ֆահրադի Մկրտչյանի անվան լսարանի բացումը: Լսարանի նորոգման և կահավորման ողջ ծախսը հոգացել էին բարերարներ Մելիք և Ազատ Սաֆարյանները <<Պետական գործիչների երիտասարդական դպրոց>> Հ/կ ղեկավար Գևորգ Մանուկյանի միջնորդությամբ և նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ներկա էին` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա.Սադոյանը, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), <<Զինվորի մայր>> հ/կ կորդինացիոն խորհրդի նախագահ Մ.Խաչատրյանը, <<Եռամիասնություն հանուն զարգացման>> հ/կ նախագահ` Մամիկոն Խուրշուդյանը, Պաշտպանության նախարարությանը առընթեր խորհրդի նախագահի տեղակալ գեներալ-լեյտենանտ` Էդուարդ Սիմյենովիչը, հերոս Սասուն Մկրտչյանի ծնողներն ու զինակիցները: Բացման խոսքով ներկայացավ բուհի ռեկտորը:
<<Պետական գործիչների երիտասարդական դպրոց>> -ի ղեկավար` Գևորգ Մանուկյանը իր խոսքում նշեց. ՙՍասունն անմահացավ և այս դասարանի բացումն էլ դա է խորհրդանշում, մենք վստահ ենք, որ ունենալու ենք նո՛ր Սասուններ նո՛ր Ադամներ՚: Միջոցառման վերջում բուհի ռեկտորի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր:
Բազում շնորհակալական խոսքեր հնչեցին Սասունի հասցեին, սակայն բոլորի խոսքը մեկն էր`<<Մենք քեզ բացակա չենք դնում>>:
Լրագրող Սյուզի Չվիկյան
Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան
Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ 

 

Print Friendly
Facebook