Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Բարեգործական շրջայց Օշականի Ժորա Աբելյանի անվան գրադարանում

13.09.2017 | 11:36

Օրեր առաջ ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ անդամները Մամիկոն Խուրշուդյանի ղեկավարությամբ այցելել էին Օշականի Ժորա Աբելյանի անվան գրադարան: Հանդիպման ընթացքում գրադարանի տնօրեն Արև Գևորգյանին հանձնվեց ԱՄՆ-ի հայ գրողների միության անդամ Ռուզաննա Մխիթարյանի ՙԼռել չեմ կարող՚ բանաստեղծությունների ժողովածուն, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մի շարք հրատարակություններ, շուրջ 50-ից ավելի անուն գիրք:

Այցելության ընթացքում Օշականի գրադարանի անձնակազմի և Օշականի մշակույթի պալատի ղեկավար կազմի հետ քննարկվեցին մի շարք միջոցառումներին և նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Իր խոսքում Օշականի Ժորա Աբելյանի անվան գրադարանի տնօրեն Արև Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ուշադրության, հոգատար վերաբերմունքի և աջակցության համար… 

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1515561688526299

Print Friendly
Facebook