Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ավարտվեց ՙԲարև դպրոց 2017՚ բարեգործական ծրագիրը

11.09.2017 | 13:47

aad.am կայքի կողմից իրականացվող ամենամյա ՙԲարև դպրոց 2017՚ նախագիծն ավարտվեց մեծ արձագանքով և հավաքական, ընկերական խմբի ակտիվ գործունեությամբ: Ծրագրի ընթացքում օգնություն տրամադրվեց Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Չինարի, Չորաթան, Բերքաբեր, Ոսկեպար գյուղերին՝ իրենց նախակրթարաններով հանդերձ և Արագածոտնի մարզի Ղազարավան և Օշական համայնքներին: Առանձին բաժին ստացան ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ-ի հովանու տակ գտնվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: 

Օգնությունը հանձնելուց բացի Ոսկեպարի, Չինարիի և Չորաթանի դպրոցներին հարակից տարածքներում կազմակերպվեց շրջայց, քննարկվեցին վտանգավոր գոտիների ամրացմանն առնչվող հարցեր: 

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մանկապարտեզին բացի գրենական պիտույքներից նվիրաբերվեց նաև մանկական ճոճանակ և սպիտակեղեն:

Այս ամենի համար առանձնահատուկ շնորհակալ ենք՝

Բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանին

Բելգիայի Գենտի հայկական կիրակնօրյա դպրոցին՝ տնօրեն Էլիզա Աթադջյան

ՀՀ փոքր ՀԵԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանին

Իրավապաշտպան Նարե Արամյանին

HM Silver խանութ-սրահին

Երգչուհի Դալիթային

Երաժիշտ Նաիրա Առաքելյանին

Ժենիկ Վարթանյանին

Թայիկ Պետրոսյանին

Ոսկեհատ Պետրոսյանին

Թենի Պետրոսյանին

Գործարար Գառնիկ Վարդերեսյանին

Հերմինա գեղեցկության սրահին՝ տնօրեն Հերմինե Հարությունյան

Գործարար Կարեն Զաքարյանին

Սերոժ Սուքիասյանին

Ամալիա Խուրշուդյանին

Բժիշկ Մարատ Զաքարյանին

Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցին՝ տնօրեն Անուշ Նավասարդյան

Ռուզաննա Մխիթարյանին

Տարոն Սամուելյանին 

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/222078894541258/photos/a.1505368819545586.1073741977.222078894541258/1505369012878900/?type=3&theater

 

Print Friendly
Facebook