Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Բարև դպրոց 2017. արձագանքներ

20.08.2017 | 07:40

  Հարգելի ընթերցո’ղ,

Մեկնարկում է ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ կողմից իրականացվող <<Բարև դպրոց 2017>> բարեգործական նախագիծը, որն արդեն 8-րդ տարին է ինչ օգնության ձեռք է մեկնում կարիքավոր ընտանիքների մանուկներին՝ տրամադրելով նրանց գրենական պիտույքներ և դպրոցական այլ պարագաներ:

Այս տարի <<Բարև դպրոց 2017>> նախագծի մեջ ներառվել են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի և ՀՀ այլ մարզերի շուրջ 1500 դպրոցականներ, որոնցից 200-ի գրենական պիտույքները իր միջոցներով կտրամադրի aad.am կայքի անձնակազմը:

Նշենք, որ մեզ միանալ ցանկացողները պետք է ուղղակի կապվեն և փոխանցեն անհրաժեշտ գրենական պիտույքները:

Մեզ հետ կարող են կապ հաստատել հետևյալ ֆեյսբուքյան էջի միջոցով` https://www.facebook.com/pages/aadam/222078894541258?ref=aymt_homepage_panel, ինչպես նաև զանգահարել 098 59 89 19 կամ 091 59 89 19 հեռախոսահամարով:

Օգոստոս ամսվա ողջ ընթացքում պարբերաբար կտրամադրենք օգնությունը, որպեսզի սեպտեմբերի 1-ին 1500 երեխաներն էլ պատրաստ լինեն դպրոցական առաջին օրվան:

Մեզ է միացել դաշնակահարուհի, Con Alma band-ի ղեկավար Նառա Առաքելյանը.

Շնորհակալ ենք սիրելի և հարգելի Նառա Առաքելյանին՝ արձագանքի և ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ-ի կողմից կազմակերպվող նախագծերին միանալու և օժանդակելու համար: 

Միացե’ք մեզ, միասին օգնե’նք գյուղերում ուսանող մեր զավակներին:

Print Friendly
Facebook