Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

19.07.2017 | 22:22

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց փոքրաթիվ, բայց նախաձեռնող, ակտիվ համայնքի գործունեության վերաբերյալ և կարևորեց Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համայնքի ջանքերը:

Նախարարը հորդորեց ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և նպաստել երկու ժողովուրդների փոխճանաչողությանը:

Վահե Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ միությունը ստեղծվել է մեկ տարի առաջ և հիմնականում մշակութային ուղղվածություն ունի, այն ակտիվորեն համագործակցում է Սփյուռքի նախարարության հետ:

Առաջիկայում նախաձեռնել են Պորտուգալիայում կազմակերպել հայ մշակույթի շաբաթ, տարվում են նախապատրաստական աշխատանքներ: 

Print Friendly
Facebook