Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Այցելություն ՀՀ տանկային բիատլոնի ֆեդերացիա

18.07.2017 | 08:20

Հուլիսի 21-ին ՀՀ տանկային բիատլոնի ֆեդերացիայի մեր քաջարի զինվորները մասնակցելու են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող տանկային մրցաշարին:

<Եռամիասնություն հանուն զարգացման> հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանն ու հ/կ անդամները, գործարար Տարոն Մուսայելյանի հետ այցելել էին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի զորամաս, որտեղ հերոս տղաները մեկնելուց առաջ պարապմունքներ են անցկացնում:

Քաջալերանքի խոսքերից ու հաղթանակներ մաղթելուց հետո <Եռամիասնություն հանուն զարգացման> հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանն իր խոսքում կարևորեց հայ զինվորի դերն ու նշանակությունը միջազգային նմանատիպ հարթակներում և նշեց, որ դրական ցուցանիշներին սպասում ենք բոլորս:

Իր խոսքում գործարար Տարոն Մուսայելյանը տղաներին մաղթեց ուժ, համառություն և միասնականություն՝ լավագույն հաղթանակն ապահովելու համար:

Հանդիպման ավարտին տղաներին հանձնվեցին նվերներ և անհրաժեշտ պարագաներ:

Լրագրող Լիանա Հարությունյան

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1460254197390382

Print Friendly
Facebook