Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Երգչուհի Դալիթայի հաղթարշավը շարունակվում է

15.07.2017 | 08:09

Հուլիսի 7-11-ը սիրված երգչուհի Դալիթան մասնակցել և հաղթել է ֆրանսիական Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձեւության եւ տաղանդի հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով Գրան Պրիի եւ դառնալով «Պատանի Միսս Տիեզերք 2017» տիտղոսակիր: Նման մրցույթին մասնակցելը Դալիթայի համար առաջինը չէր, ուստի երգչուհին և՛ պատրաստված էր, և՛ վստահ հաջողություն գրանցելու հարցում: Մրցույթի աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է եղել՝  Ռուսաստանից մինչև Հնդկաստան: Մասնակցել է նաև հարևան Ադրբեջանը:

Երգչուհու զգեստը մոդելավորել է դիզայներ Ֆաինա Հարությունյանը, որը մրցույթի շրջանակներում նույնպես արժանացել է մրցանակի:

Դալիթան 2017-ի իր հաղթարշավը այսքանով չի սահմանափակում. առաջիկայում երգչուհին կմասնակցի Շվեյցարիայում կայանալիք Star Voices մրցույթում:

Print Friendly
Facebook